Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների ցանկն ու ծրագիրը

Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումների ցանկն ու ծրագիրը: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Հոկտեմբեր — Sputnik. Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Դրանց բացումը կհայտարարի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը: Լինելու են ներածական առաջարկներ, օրակարգի հաստատում և աշխատանքների ծրագրում, 104-րդ նստաշրջանի զեկույցի ծրագրի հաստատում:

Ով ինչ է արել Ֆրանկոֆոնիայի համար. նախկին ու ներկա իշխանությունների վեճն ԱԺ-ում

Քննարկվելու են  քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցեր, լինելու է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ և այլն:

Ելույթ է ունենալու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահը: Քննարկվելու է նաև 17-րդ գագաթաժողովին ուղղված կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի ուսումնասիրում (լիիրավ անդամ երկրների դռնփակ նիստ 1+4 ձևաչափով):

Այստեղ կարող եք տեսնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումների ցանկն ու ծրագիրը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ երևանյան գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

ԱԺ նախագահի անունից կտրվի պաշտոնական ընթրիք

Համաժողովի լոգոյի դիզայնի հայեցակարգը մշակված է Ֆրանկոֆոնիայի բնօրինակ լոգոյի ձևի և կառուցվածքի հիման վրա: Նուռը հանդիսանում է գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Իսկ Կազմակերպության դինամիկ առաջընթացը ներկայացնելու և հինգ գույների միջև կապը ցույց տալու համար մի քանի նուռ պատկերված են հետագծերով՝ ստեղծելով շարժման և արագության տպավորություն:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը: