Երևանում սպանել են նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյին»

«Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն արդեն մահացած է եղել, երբ տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:

Հրազդանի կիրճի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» 33–ամյա փեսայի դին

Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է նա հրազենային վնասվածքներ ստացել:

ԱԺ նախկին պատգամավորին սպանել են Նորք Մարաշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Նշենք, որ Կարո Կարապետյանը ծնվել է 1960թ. մարտի 17-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հրազդանի կիրճում հայտնաբերել էին նրա փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին։

Գոռ Առաքելյանը հայտնի էր Վերնիսաժում տեղի ունեցած աղմկահարույց գործով: Նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման: Ազատ էր արձակվել Սերժ Սարգսյանի ներումով: