Ազնավուրն այնպիսի մեծություն էր, որ նրա տաղանդի, անհատականության ողջ բազմազանությունը մեկ տեսահոլովակում կամ նույնիսկ գրքում տեղավորելն անհնար է։ Մաեստրո Ազնավուրը հայտնի էր իր սրամտությամբ, հիանալի զրուցակից էր, գնահատում էր բառախաղն ու նուրբ կատակները։
Ֆրանսիայում նրան նախևառաջ պոետ էին համարում։ Նրան սիրում էին նաև փիլիսոփայական և հաճախ սուր սոցիալական մտքերի համար։
Սգում ենք, սիրում, արտասվում ու ծիծաղում ենք Քեզ հետ, վարպետ։ Չենք մոռանա…