Ֆրանսահայ երգչի հայտնի ստեղծագործությունները հնչում են Փարիզի փողոցներում։
Երաժիշտներն ու հասարակ քաղաքացիները երգում են Ազնավուրի ստեղծագործությունները։
Հանրահայտ երգչին հողին հանձնեցին այսօր` հոկտեմբերի 6-ին։
Նա կհանգչի Մոնֆոր Լ'Ամողի քաղաքում (ֆր. Montfort-l'Amaury) գտնվող տոհմական դամբարանում` ծնողների և կյանքից վաղաժամ հեռացած որդու կողքին։ Դա շանսոնյեի ցանկությունն էր։