Սարսափելի վթար Ռուսաստանում. ավելի քան տասնյակ մահացածներ ու վիրավորներ կան

Տվերի մարզում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացած անձանց թիվը հասել է 12–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Տվերի մարզի Կալինինգրադի շրջանում բախվել են միկրոավտոբուսն ու ավտոբուսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։

Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կեղծ ահազանգը մոտոցիկլավարի մահվան պատճառ է դարձել

«Միկրոավտոբուսի ու ավտոբուսի բախման հետևանքով տուժել են 14 մարդ, մահացել են 12-ը», — հայտնում է գործակալությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ահազանգը փրկարարները ստացել են ժամը 07:55-ին։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության հինգ բրիգադ, ժամը 08:20-ին դեպքի վայր է հասել Կա-32 ուղղաթիռը` բժշկական մոդուլով։

Դեպքի վայրում շարունակում են աշխատել բժիշկները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։