ՄիԳ-29 կործանիչն ընկել է Մոսկվայի մարզում

Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանում ՄիԳ-29 կործանիչ է ընկել, երկու օդաչուներն էլ իջել են կատապուլտով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանում այսօր ՄիԳ-29 կործանիչ է ընկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ինքնաթիռն ընկել է անտառում` Դմիտրիևսկոյե անտառի մոտակայքում։ Պատճառները պարզվում են։ Երկու օդաչուներն էլ հասցրել են կատապուլտով իջնել», — ասել է պարբերականի աղբյուրը։

ՌԵՆ հեռուստաընկերության տեղեկություններով՝ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Ժուկովսկի» օդանավակայանում:

ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչ է, որը նախագծվել է ԽՍՀՄ օդային գերազանցության համար։