«Դլե յամանը» հնչեց Ազնավուրի համար. դուդուկի ձայնը տարածվեց Փարիզում. տեսանյութ

«Դլե յամանը» հնչեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Փարիզի հանրահայտ Հաշմանդամների տանը։
Sputnik

Անչափ հուզիչ էր այն պահը, երբ արարողության ժամանակ հնչեց հայկական դուդուկը։

Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Շառլ Ազնավուրին հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին:

Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարված: