Ինձ համար պատիվ է լինել քո ուսուցիչը. Միրիամ Բաղդասարյանի հիանալի ելույթը ցնցել է Ֆաբիանին

Միրիամ Բաղդասարյանի ելույթը հուզում է երկրպագուներին անգամ «Գոլոս» մրցույթից հետո։
Sputnik

Sputnik Արմենիան ավելի վաղ բազմիցս ներկայացրել է երիտասարդ և շատ տաղանդավոր հայ երգչուհու ելույթների տեսանյութերը։

Իր Formidable–ով նա բառացիորեն պայթեցրել է համացանցը, իսկ ահա Take Me To Church հիթի օրիգինալ կատարումը մինչև հոգու խորքը ոչ միայն հուզել է հանդիսատեսին, այլ նաև կանադական «Գոլոս» շոուի ժյուրիի անդամներին։

Հավանաբար, ավելի մեծ հաճոյախոսություն, քան Լարա Ֆաբիանի «ինձ համար պատիվ է լինել քո ուսուցիչը» խոսքերն են, լինել չի կարող։ Բելգիացի երգչուհին հենց այդպես է արձագանքել Միրիամի ելույթին։

«Իհարկե, երգը հիանալի է, մենք բոլորս ծանոթ ենք դրան։ Բայց այսօր մենք ծափահարում ենք ոչ միայն երգին, այլ նրան, թե ինչ ես դու արել երգի հետ։ Ես հազվադեպ եմ հանդիպում նման հզորության արտիստների։ Դու 18 տարեկանում արդեն մեծ արտիստ ես», – ասել է Լարա Ֆաբիանը։