ԱԺ նախագահի անունից կտրվի պաշտոնական ընթրիք

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 7-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եւ գագաթաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին:

Спикер Парламента Ара Баблоян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
«Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն». Բաբլոյան

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի գալա համերգին, այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրվող պետական ընթրիքին: