Հայաստանն արդիականացնում է Տ–72 տանկերը. սեփական արտադրության համակարգեր են ներդրվելու

Հայաստանի գիտատեխնիկական ներուժը թույլ կտա կատարելագործել կրակի կառավարման և պաշտպանության միջոցները, մեծացնել օրվա ցանկացած ժամին ու ցանկացած եղանակային պայմաններում աշխատելու հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը։

Նրա խոսքով` դեռ երկու տարի առաջ Զինված ուժերում մտածում էին` տանկերի արդիականացման որ հայեցակարգն ընտրել։ Ընտրություն արդեն արվել է։

Ռուսաստանը կշարունակի սպառազինություն մատակարարել Հայաստան. Փաշինյան

«Մենք ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա: Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում կարգավորել, այլև խնդիրներ ենք լուծել սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ-ում գիտական, արտադրական ներուժի վրա: Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության: Մտածում ենք նաև այլ տեսակի տանկերի արդիականացման մասին»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը:

Տեխնիկայի զարգացման պայմաններում, նրա խոսքով սխալ է շեշտը դնել արդիականացման միայն մեկ ուղղության վրա։

««Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության։ Բացի դրանից, կան նաև Տ-72Ա տանկեր, որոնք ավելի վաղ են արտադրվել։ Մենք մտածում ենք այդ տանկերի արդիականացման ուղղությամբ», — նշեց Գաբրիելյանը։

200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան

Աշխատանքի հիմնական ուղղությունները պետք է լինեն կրակի ղեկավարման համակարգերի կատարելագործումը, պաշտպանության համակարգի ներդրումը, եղանակային տարբեր պայմաններում գործելու հնարավորությունների ավելացումը:

Հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր։

Տ-72Բ3-ը Տ-72 ու Տ-72Բ տանկերի նորարցված տարբերակն է ու բոլոր ցուցանիշներով գերազանցում է նախորդներին։ Տանկն ավելի հզոր շարժիչ ունի (մինչև 900 ձիաուժ)։