«Այսպես չեմ խաղում». շունն այսպիսի հիասթափության պատրաստ չէր. տեսանյութ

Համացանցում դիտումներ է հավաքում ծիծաղելի շունիկի տեսանյութը։ Արդեն մոտ երկու հազար օգտատեր տարածել են այս տեսանյութը սոցցանցերի իրենց էջերում։
Sputnik

Տիրուհին որոշել է  շան հետ խաղ խաղալ. նա բռունցքում կեր է պահում։ Հոտառությունը չի խաբում կենդանուն, նա միանգամից գուշակում է` որ ձեռքում է ուտելիքը։

Սակայն կենդանին անսահման հիասթափվում է, երբ տերը բացում է մյուս բռունցքն ու պարզվում է, որ այնտեղ շատ ավելի շատ կեր կար։

Պետք  է տեսնել`ինչ հիասթափությամբ է շունիկը նայում բաց ձեռքին` ակնհայտորեն իրեն խաբված զգալով։ Զարմանքից ու վիրավորանքից շունը նույնիսկ դադարեցնում է ծամելը։

Անհնար է այս կադրերն առանց հուզմունքի դիտել։