Կործանված ուղղաթիռը, որում եղել են նաև Կարապետյանն ու նրա ազգականը. տեսանյութ

Վոնիշևո գյուղի շրջանում վթարի է ենթարկվել AS 350 B3 ուղղաթիռը, որը պատկանել է «Հելիպորտ Մոսկվա» համալիրին։ Երթուղու վերջնական կետը պետք է լիներ Սպասսկոյե գյուղը։ Ուղղաթիռը թռել է առանց թույլտվության։
Sputnik

Աղետի վայրում գտել են երեք մարմին։ Նրանցից մեկը Ռուսաստանի գլխավոր դատախազի 58-ամյա տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Սահակ Կարապետյանն է։

Ինչպես պարզել է պարբերականը, թռիչքը պետք է ավելի շուտ կայանար, բայց Կարապետյանն ընկերների հետ մոլորվել է որսի ժամանակ։ Վարկած կա, որ ուղղաթիռը գերբեռնված է եղել։