ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը մահացել է ուղղաթիռի վթարի ժամանակ

Նախօրեին Կոստրոմայի մարզում վթարի ենթարկված ուղղաթիռում եղել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը Կոստրոմայի մարզում ուղղաթիռի վթարից մահացածներից մեկն է։ Այդ մասին հաղորդում է 47news պարբերականը։

Ռուսաստանում անհետացած Մի-8 ուղղաթիռը կործանված են գտել. կան զոհեր

Նախօրեին Վոնիշևո գյուղի շրջանում վթարի է ենթարկվել AS 350 B3 ուղղաթիռը, որը պատկանել է «Հելիպորտ Մոսկվա» համալիրին։ Երթուղու վերջնական կետը պետք է լիներ Սպասսկոե գյուղը։ Ուղղաթիռը թռչել է առանց թույլտվության։

Աղետի վայրում գտել են երեք մարդկանց մարմինները։ Նրանցից մեկը Ռուսաստանի գլխավոր դատախազի 58–ամյա տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Սահակ Կարապետյանն է։

Ինչպես պարզել է պարբերականը, թռիչքը պետք է ավելի շուտ կայանար, բայց Կարապետյանն ընկերների հետ միասին մոլորվել է որսի ժամանակ։ Վարկած կա, որ ուղղաթիռը գերբեռնված է եղել։