«Այդ օրը եղե՛ք անթերի». ոստիկանության պետի պահանջը. տեսանյութ

Այսօր Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի առանցքում եղել է հոկտեմբերի 7-ից 12-ն Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի թեման:
Sputnik

Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ևս մեկ անգամ ուսումնասիրել ու քննարկել միջոցառումների անվտանգությանն առնչվող անգամ ամենափոքր մանրուքները։ Ոստիկանության պետը պահանջել է, որ այդ օրերին ծառայության ներգրավված ոստիկանները լինեն անթերի՝ արտաքին տեսքից մինչև ծառայությունների մատուցում։

Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին նաև հիշեցրել է, որ իրենց անբարեխիղճ ծառայությամբ ոստիկանի և, առհասարակ, համակարգի հեղինակության վրա ստվեր գցողները կպատժվեն խստագույնս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իսկ բարեխիղճ ծառայողները կխրախուսվեն։

Մանրամասները՝ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տեսանյութում: