Դպրոցի շենքը կհանձնվի Սլավոնական համալսարանին

ՀՀ կառավարությունը որոշեց պետական գույք հանդիսացող դպրոցի շենքը հանձնել Սլավոնական համալսարանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Հ. Էմինի նրբանցքում գտնվող, 110 752 400 դրամ արժեքով և 3046.34 քառ. մետր մակերեսով շենքն ու հարակից հողամասը ՀՀ կառավարության որոշմամբ հանձնվեց Հայ-ռուսական Սլավոնական համալսարանին:

Մինչ այդ շենքն ամրացված էր Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոցին:

Դպրոցի ճամփան դժվար է, երկար... ինչպես են հնդիկ երեխաները դասի գնում. տեսանյութ

Կառավարության որոշման համաձայն`այդտեղ կտեղակայվի Սլավոնականի համալսարանի «Ուսմունք» դպրոցը:

Բանն այն է, որ այս մասնաշենքը միջանցքներով կապված է նախկինում Համալսարանին հանձնված մասնաշենքերին, և գտնվում է անմխիթար վիճակում, չունի կենտրոնական մուտք, ջեռուցման համակարգ:

Այն ուրիշ կազմակերպությունների հանձնելու դեպքում,կառավարության համոզմամբ, կխաթարվի համալսարանի «Ուսմունք» դպրոցի բնականոն  գործունեությունը:

Դպրոցը հիմնադրվել է 2009-2010 ուսումնական տարում և ունեցել ընդամենը 14 աշակերտ, իսկ 2017-2018 թ.թ. ուսումնական տարում սովորողների թիվը հասել է 218–ի: Դպրոցն  իր գործունեությունն իրականացնում է  նախկինում համալսարանին հանձնված հինգ մասնաշենքերում: