«Թուրքերին քաղաքացիություն են տվել, իսկ ձեզ ոչ». Զուրաբիշվիլին` վրացահայերի հետ հանդիպմանը

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է իր աշխատակազմ վերցնել Սամցխե–Ջավախքի հայ համայնքի մեկ ներկայացուցչի՝ ընտրություններում հաղթանակի դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանի հայերի իրավունքները, նրանց վրացական քաղաքացիություն տալու հարցում, ոտնահարվել են:

Թբիլիսին հետաձգել է ցորենի ներկրման արգելքը, իսկ ի՞նչ կլինի եգիպտացորենի հետ. բացառիկ

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ Նինոծմինդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Բանն այն է, որ Վրաստանում 2011թ–ից արգելք է սահմանվել երկքաղաքացիության վրա։ Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին 2016թ–ին առաջարկել է Վրաստանի իշխանություններին փոխել քաղաքականությունը երկքաղաքացիության հարցում։ Արդյունքում ուժի մեջ են մտել «Քաղաքացիության մասին» օրենքի շտկումները, որոնց համաձայն Վրաստանի նախկին քաղաքացիները 2018թ–ի օգոստոսի 15–ից մինչև 2020թ–ի դեկտեմբերի 20–ը կարող են դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալություն` խնդրելով վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը։ Վրաստանի քաղաքացիներին այլևս ավտոմատ կերպով չեն զրկելու երկրի քաղաքացիությունից այլ պետության անձնագիր ստանալու դեպքում։

Նման բան դեռ չի եղել. Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է ներկվել. տեսանյութ

Զուրաբիշվիլին, որը ծնվել է Ֆրանսիայում, նշել է, որ ի պատկերացմամբ ուրիշ պետության քաղաքացի լինելը նշանակում է ունենալ նույն իրավունքները, ինչ բոլորը, անկախ կրոնից, ծագումից, մշակույթից, լեզվից` լինել իրավահավասար քաղաքացի։

«Մինչև հիմա Վրաստանի քաղաքացիություն է շնորհել միայն նախագահը։ Նույն նախագահը հաճախ քաղաքացիություն է տրամադրել թուրքերին, իսկ ձեզ ոչ։ Այսօր նա իմ մրցակիցն է», – ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ հասել է օրենքում շտկումներ մտցնելուն, և հիմա ոչ ոք Վրաստանի քաղաքացիներին չի զրկի  անձնագրից։

2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է ստացել ընդհանուր առմամբ 32,017 մարդ, որոնցից 31,455-ը` բացառության կարգով, 504-ը` պարզեցված կարգով, 40-ը` ստանդարտ ընթացակարգի արդյունքում, 18-ը` հատուկ դեպքերում։

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին

Բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն ստանալու հարցում «առաջամարտիկ» են ռուսաստանցիները` 19 հազար 582 մարդ։ 3 135 ցուցանիշով երկրորդ տեղում է Թուրքիան, երրորդ և չորրորդ տեղերում են ԱՄՆ-ն (1 686 մարդ) և Հունաստանը (1 290 մարդ) համապատասխանաբար։ Վարկանիշի հինգերորդ տեղում է Հայաստանը (1 121 մարդ)։

Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ–ի աշնանը։ Դրանք կլինեն նախագահի վերջին ուղիղ ընտրությունները։ Զուրաբիշվիլիից բացի նախագահի պաշտոնի համար մրցում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, «Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ» Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Վրացական մարշ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։