Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության ժողովի ժամանակ բեմ է դուրս եկել հայտնի շվեդական ABBA խմբի Dancing Queen («պարերի թագուհի/պարող թագուհի») երգի ներքո։
Աշխարհի հնագույն կուսակցություններից մեկի անդամները կանգնել ու ծափահարել են, քանի դեռ Մեյը բեմի վրա տարօրինակ շարժումներ է արել։
Համացանցի օգտատերերը բազում մեկնաբանություններ են գրել` նրան համեմատելով ռոբոտի հետ։
«Ի՞նչն է պատճառը, որ նա պարում է, բայց ես եմ ամաչում», — գրել է Ruby Tuesday օգտատերը։
Մեյին այնքան են ծաղրել, որ ոմանք ամաչել ու խնդրել են հաշվի առնել, որ Թերեզան Մեծ Բրիտանիայի վարչապետն է։
«Նա մեղավոր է միայն այն բանի համար, որ հիմարի է գործի վերցրել որպես փիարի մասնագետ», — նրա երկրպագուներից մեկը փորձել է արդարացնել Բրիտանիայի վարչապետին ։
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը Հարավաֆրիկյան Հանրապետությունում պարել էր միջնակարգ դպրոցի աշակերտների դիմաց, ու նրա տարօրինակ պարը նոր մեմեր ստեղծելու առիթ էր դարձել։ Հետո նա նույնը կրկնել էր հարավաֆրիկյան սկաուտների մոտ։