«Ազնավուրը հատուկ ջերմությամբ էր խոսում հայ–ռուսական բարեկամության մասին». Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը պատմել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ իր հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը միշտ հատուկ ջերմությամբ է խոսել  հայ–ռուսական բարեկամության մասին։ Այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին

Ռուսաստանում հայկական դիվանագիտական առաքելության ղեկավարը ելույթ է ունեցել Հայաստանի դեսպանատանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ սգո մատյանի բացման ժամանակ։

«Ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ մեծ մաեստրոյի հետ շատ տարիներ առաջ։ Վերջին տասը  տարիներին մենք բազմիցս հանդիպել ենք Փարիզում, Ժնևում և Մոսկվայում։ Ազնավուրի հետ զրույցներն աստվածային էին և կհիշվեն ամբողջ կյանքիս ընթացքում։ Նա տարբեր էր, բայց միաժամանակ միշտ մեծ էր մնում։ Նա միշտ հատուկ ջերմությամբ էր խոսում հայ–ռուսական բարեկամության մասին», – նշեց դեսպանը։

Տողանյանի խոսքով` նա միշտ կհիշի շանսոնյեին որպես կենսուրախ և լավատեսությամբ լի մարդու։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագումով և երազում էր համախմբված և ուժեղ տեսնել հայերին։

Սովորական մարդը լեգենդից. «Ռուբլյովկա՛»... Ազնավուրը «կորպորատիվների» չի գնում

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Շառլ Ազնավուրի մասին հիշատակը հավերժ ապրի Հայաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում», – ասել է Տողանյանը։

Մեծ շանսոնյեին կհուղարկավորեն հոկտեմբերի 5–ին։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները պնդել են, որ պահպանվի ազգային արարողակարգը։ Փարիզում Ազնավուրի հուղարկավորությանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։