Խորհրդարանի «կարապի երգը». ինչու՞ են ընտրություններն ու նորմալ ընդդիմությունն անհրաժեշտ

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Арарат Мирзоян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Քաղաքագիտության թեկնածուն և քաղտեխնոլոգը կարծում են, որ չնայած գործող խորհրդարանական ուժերի փորձերին` նրանք չեն կարող խանգարել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրենց գործունեության անվտանգությունը ապահովելու նպատակով ԱԺ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու պատգամավորների մեծամասնության որոշումը ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը կտրուկ սրեցին երկրում տիրող իրավիճակը։

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կրկին փողոց է հանում

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։ Դրանից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, քաղաքացիները հավաքվեցին Բաղրամյան պողոտայում և շրջափակեցին ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

Քաղաքագիտության թեկնածու Հասմիկ Շափաղաթյանը կարծում է, որ խորհրդարանի որոշումը չի փրկի այն լուծարումից ու արտահերթ ընտրություններից։

«Դա կարելի է համարել նախորդ ռեժիմի «կարապի երգը»։  Դա խորհրդարանում մնալու նախավերջին կամ վերջին փորձն էր», – ասաց Շափաղաթյանը։

Նա գնահատում է այդ գործողությունները որպես «դավադրություն», հատկապես` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի վախճանի ֆոնին, նաև Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի ֆոնին։

ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

Շափաղաթյանը վստահ է, որ Փաշինյանի տեսակետից ավելի արդյունավետ կլիներ, եթե նա հրաժարական չտար, այլ լուծարման հարցը հանրաքվեի հաներ։ Նրա կարծիքով` հանրապետականների հետ չառաջադրվելու մասին բանավոր պայմանավորվածությունը երաշխիք չէ։

Մյուս կողմից էլ նա կասկածում է, որ խորհրդարանական ուժերը Փաշինյանի հրաժարականի դեպքում կկարողանան վարչապետի պաշտոնում  այլ թեկնածուի առաջ մղել։

«Ավելի լավ կլիներ, որ Փաշինյանը խորհրդարանը ցրելու մասին հարցը հանրաքվեի հաներ, այսպիսով` նա ավելի իրավական ճանապարհով կգնար», – ասաց Շափաղաթյանը։

Նրա կարծիքով` Փաշինյանը դեռ երեկ կարող էր այդ մասին որոշում կայացներ։ Դա կզրկեր ՀՀԿ–ին, Դաշնակցությանն ու ԲՀԿ–ին այլ հնարավորություններից։

Հասմիկ Շափաղաթյանը կարծում է, որ ՀՀ ԱԺ–ն պետք է լուծարվեր դեռ մայիսին–հունիսին։ Նրա խոսքով, այսօր խորհրդարանը «ադեկվատ չէ»։ Որքան շուտ անցկացվեն ընտրությունները, այնքան լավ։

Երեկ խորհրդարանի ընդունած ուղղումները, նրա խոսքով, դեկտեմբերյան ընտրությունների պատրաստության կատալիզատոր դարձան։

«Սերժի ստրուկ», «քաչալ». Աշոտյանն ընդդիմախոսներին կոչ արեց արագ գրել ու անցնել ԼՂ թեմային

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նույնպես կարծում է, որ Հայաստանին հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ են պետք։

Տարբեր միջազգային կազմակերպությունների հայտարարությունները գործող խորհրդարանի լեգիտիմության մասին իրականությանը չեն համապատասխանում ու արվել են քաղաքական շահերից դրդված։

«Պետք է մի ուժ, որը կվայելի հասարակության մեծ մասի վստահությունը։ Սակայն մեզ պետք է նաև քաղաքական ուժ, որը կվայելի փոքր մասի աջակցությունը։  Այդ ուժն ընդդիմություն կլինի ու պետք է քննադատի կառավարության աշխատանքը, այն կառավարության, որը շատ կոպիտ սխալներ է թույլ տալիս ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` փորձագետները, նաև ԶԼՄ–ները չեն կարող փոխարինել ընդդիմությանը։

«Սա անարխիա է և դեմ է իշխանությունների տարանջատման սկզբունքին». Շարմազանով

Ներկայիս խորհրդարանում ՀՀԿ–ից բացի բոլոր ուժերը կառավարության մեջ են եղել, ու դրան քննադատելու հնարավորությունից զրկված են եղել։ Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա այն չունի այնպիսի վստահություն, որ հասարակությունը լուրջ ընդունի դրա քննադատությունը, նույնիսկ եթե այն տեղին է։

Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացմանը կարելի է հասնել կամ բանակցությունների, կամ վերջնաժամկետի օգնությամբ։ Այլ քաղաքական ուժերը չեն կարող կանգնեցնել գործընթացը։ Օրենքում փոփոխություններ մտցնելու փորձերը նրանց չեն օգնի։

Նշենք, ՀՀ վարչապետը երեկ հանրահավաքի ընթացքում փողոցում ստորագրեց  հրամանները ՀՅԴ ու ԲՀԿ կուսակցությունների նախարարներին արձակելու մասին: Հիշեցնենք՝ նշված կուսակցությունները կողմ էին քվեարկել «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների նախագծին։