ԱԺ–ի դարպասները բացել են, արգելող ժապավենները` կապել. տեսանյութ

Քաղաքացիներն Ազգային ժողովի այգին արդեն գերադասում են երևանյան այլ այգիներից։
Sputnik

ԱԺ-ի Բաղրամյան մուտքի դարպասներն այսօր առավոտյան 10։00-ից բացվեցին ու կփակվեն 23։30-ին, ինչպես երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այստեղ արդեն զբոսնում ու խաղում են երեխաները, իսկ մեծահասակները չեն թաքցնում` դարպասների հետևից միշտ նայել ու երազել են գոնե մեկ անգամ լինել ներսում։

Հայաստանից շուրջ 25 տարի բացակայած կանայք հիշում են` երբ 90-ականներին հեռանում էին, Հայաստանում ամեն ինչ փակ էր, այսօր Հայաստանում փակ դռներ չկան, այս առումով եվրոպական երկրներից չի տարբերվում։

Ազգային ժողովի այգին քաղաքացիների համար բաց է մինչև վարչական շենք տանող ճանապարհների հատվածը։ Այդ հատվածները փակ են ուղեփակոցներով ու ժապավեններով։ Այս հանգամանքը, սակայն, չի անհանգստացնում այցելուներին։ Մաքուր օդն ու մշակված այգին շատերին է գրավում։