ՌԱԴԻՈ

Մելքումյան. «ԲՀԿ–ում ամեն ինչ քննարկվում է տրամաբանության մեջ»

«Պայմանավորվածություն կարող է լինել այն դեպքում, երբ արդեն պաշտոնապես քննարկում լինի»։ Անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ուժերի հանդիպմանն այսօր լրագրողներին ասաց «Ծառուկյան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Sputnik
Միքայել Մելքումյան

«Պայմանավորվել ենք, որ շարունակենք քննարկումները։ Մենք մեր տեսակետին ենք մնում. այն ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ` արտահերթ ընտրությունները մինչև մայիս –հունիս։ Հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», — ասաց Մելքումյանը` միաժամանակ չբացառելով դրա շուտափույթ ու կարճ ժամկետում ընդունումը:

Նա նաև նշեց, որ ԲՀԿ–ում ամեն ինչ քննարկում են տրամաբանության մեջ, որպեսզի համադրեն ռեսուրսներն ու հնարավորությունները։