Ողբերգական ավտովթար Արարատում. 2 մարդ զոհվել են

Վրաերթի ենթարկվածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ ավտոմեքենայի վարորդը՝ տեղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 մարդ է մահացել:

Ավտովթար Գեղարքունիքում. Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 2-ին, ժամը 21:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1977 թ.-ին ծնված Ն. Հ.-ին, այնուհետև բախվել «KVZ» մակնիշի ավտոբուսին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Հ.-ն Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ 1982 թ.-ին ծնված Ա. Փ.-ի դին, հոսանքազրկել են ավտոբուսը, փակել մեքենաների գազի բալոնների փականները և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: