Ալինա Զագիտովայի նոր համարը ցնցել է երկրպագուներին. տեսանյութ

Հանրահայտ գեղասահորդուհի Ալինա Զագիտովան փայլել է Գերմանիայի մրցաշարում։ Նրա համարը հիրավի թեժ է եղել, իսկ գայթակղիչ կոստյումն ու կրքոտ հայացքը ցնցել են գեղասահքի սիրահարներին։
Sputnik

Զագիտովան սահադաշտ է դուրս եկել արձակած մազերով, իրանը գրկող սև կոստյումով ու կաշվե բաճկոնով և սահել է 2WEI — Survivor երգի տակ։ Այդ երգը «Թոմբ Ռայդեր. Լարա Քրոֆթ» ֆիլմի սաունդթրեքն է։

Ելույթն իսկապես տպավորիչ է եղել, իսկ Զագիտովան շատ գայթակղիչ տեսք է ունեցել կաշվե կոստյումով։

Իր ծրագրի ընթացքում գեղասահորդուհին կատարել է մի քանի եռակի ցատկ և տեխնիկական բարդ պտույտների շարք` արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։

Նա կարճ ծրագրում ստացել է 79,93 միավոր, ազատ ծրագրում` 158,50, ընդհանուր առմամբ` ռեկորդային 238,43 միավոր, որի շնորհիվ հաղթել է Nebelhorn Trophy մրցաշարում կանանց մենասահքում։