«Սա անարխիա է և դեմ է իշխանությունների տարանջատման սկզբունքին». Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը տեղի ունեցողը բացահայտ անարխիա է համարում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին:

Շարմազանով. Փաշինյանի պահանջը գերագույն ճշմարտություն չէ

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ տեղի ունեցողը հակասում է սահմանադրությանը և դեմ է իշխանությունների տարանջատման  սկզբունքին: Շարմազանովն այս ամենը մեկ բառով անարխիա անվանեց: