Երևանի որոշ շրջաններում 14 ժամ շարունակ ջուր չի լինի

Շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի ջրամատակարարումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երևանի որոշ շրջաններում այսօր ջրամատակարարման դադարեցում կգրանցվի:

Փաշինյանը մեկնաբանել է «Lydian»–ի, «Veolia Ջուր» ընկերության և ՀԿԵ–ի հետ կապված իրավիճակը

Ինչպես տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ եւ 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով:

Ինչպես նաև կդադարեցվի Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու,Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա 1/18, 1/21, Բաբայան փողոցի 12, 14, 16, 16/1 շենքերի և «Հաղթանակ» զբոսայգուն հարակից առանձնատների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճաած անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: