Խառը մարտարվեստների հոլանդահայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Մովսիսյան) Սան Խոսեում Bellator 206 մրցանակի շրջանակում նոկաուտի է ենթարկել կանադացի Ռորի Մաքդոնալդին։
Մարտը տեղի է ունեցել միջին քաշային կարգում Bellator տիտղոսի համար. Մուսասսի համար դա նրա առաջին պաշտպանությունն է եղել։
Արդեն առաջին րոպեներից նկատելի էր Մուսասիի հսկայական առավելությունն արագության մեջ։ Ռորին ուղղակի չի հասցրել արձագանքել Մուսասիի արագ հարվածներին` ընդունելով հատկապես շատ հարվածներ։
Երկրորդ փուլում Մուսասաին հարվածների շարք է հասցրել Մաքդոնալդին։ Մրցավարը դադարեցրել է մենամարտը` Մաքդոնալդի հաշվին գրանցելով տեխնիկական պարտություն։
«Ես գիտեի, որ ավելի արագ եմ։ Ես ծրագրել էի աշխատել ուղիղ հարվածներով։ Նա ինձ ոչնչով չզարմացրեց, քանի որ այդքան շատ հարվածներ չհասցրեց և այդքան շատ չաշխատեց, ինչպես ես և ակնկալում էի, քանի որ նա ավելի թեթև էր», – ասել է Մուսասին չեմպիոնի տիտղոսի առաջին պաշտպանությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։