«Ինչքա՞ն, ինչքա՞ն». Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ կոշիկները. տեսանյութ

Կոշիկի համար ավելի խելահեղ գին մարդկություն դեռ չի մտածել։ Տեսանյութում աշխարհի ամենաթանկ կոշիկներն են` նախատեսված կանանց համար։
Sputnik

Աննախադեպ թանկ կոշիկները ներկայացրել են Burj Al Arab հյուրանոցում։ Դրանք արժեն 17 միլիոն դոլար։

Այս կոշիկները պատված են ոսկով. կոչվում են Passion Diamond` «Կրքոտ ադամանդ»։ Դրանք զարդարված են 236 ադամանդե քարերով։ Ադամանդներից ամենամեծը 15 կարատանի է։