Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունները սկսված են. քաղաքացիների կարիքը դեռ չկա

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսում։ Բայց եթե չստացվի, կդիմի նաև քաղաքացիների աջակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետն այսօրվանից սկսում է արտահերթ ընտրությունների շուրջ աշխատանքային հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Պետք է արագացնենք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը. Փաշինյան

«Վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք,– ասաց Փաշինյանը, – արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել»։

Քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում, Փաշինյանի խոսքով, քննարկվելու է, թե ինչ կարգով պետք է հասնեն «շուտափույթ խորհրդարանական ընտրությունների»։

«Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի»,– ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, նա չբացառեց, որ նման անհրաժեշտություն կծագի` միաժամանակ հույս հայտնելով, որ քաղաքացիները պատրաստ կլինեն աջակցել այդ քաղաքական գործընթացին։