Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով. տեսանյութ, լուսանկարներ

Ամբողջ ճանապարհին նա ուղիղ հեռարձակում էր ապահով և ցույց էր տալիս, թե ինչ լավ է առողջ ապրելակերպը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի առավոտ շուտ ֆեյսբուքի ուղիղ հեռարձակման միջոցով առողջ ապրելակերպի քարոզ էր անում:

«Բանն այն է, որ օգոստոսի 17-ին մեր հայրենակիցներից մեկը, որի անունը չգիտեմ, հեծանիվ է նվիրել ինձ, և ես հիմա այդ հեծանիվով կգնամ աշխատանքի»,-ասաց Փաշինյանն ու նստեց հեծանիվին:

Ի՞նչ արժեն Նիկոլ Փաշինյանի ժամացույցները. վարչապետի համար զեղչ են արել

Ականատեսների խոսքով՝ վարչապետի 2 թիկնապահները նրան հետևում էին կրկին հեծանիվով:

Փաշինյանը հեռախոսն այնպես էր ամրացրել նվեր ստացած հեծանիվին, որ կարողանում էր ամբողջ ճանապարհին ուղիղ կապի մեջ լինել իր բաժանորդների հետ: Նախ անցնում և ցուցադրում էր կառավարական առաձնատների ճանապարհը, ապա կանգնում կարմիր լույսի տակ:

Հեծանվորդ Փաշինյանը ոգևորված է. «Շատ լավ է կիրակի առավոտյան, Երևանի փողոցներում համարյա ավտոմեքենա չկա և շատ հարմար է հեծանիվ վարելու համար: Ընդհանարպես, խորհուրդ եմ տալիս»,-ասում է վարչապետն ու շնորհակալություն հայտնում հեծանիվը նվիրողին՝ նշելով, որ շատ օգտակար նվեր է:

Վարչապետը ճանապարհին բարևում է համաքաղաքացիներին: Հենց այդ պահին հեծանիվն ինչ-որ տեխնիկական խնդիր է ունենում, և վարչապետը ստիպված է լինում կանգ առնել: «Ես չընկա, հեռախոսն ընկավ»-, անհանգստացած բաժանորդներին տեղեկացնում է Փաշինյանը:

1 / 3
Велосипед Никола Пашиняна
2 / 3
Նիկոլ Փաշինյանի հեծանիվը
3 / 3
Նիկոլ Փաշինյանի հեծանիվը

«Վատ ճամփորդություն չէր, բայց կարճ էր, գուցե այսօր էլի շարունակեմ»,- հասնելով կառավարություն ասաց ՀՀ վարչապետը և շարունակեց օգտատերին ցույց տալ իր աշխատասենյակի ճանապարհն ու բուն աշխատասենյակը:

Նա նաև կոչ արեց թողնել ծխելը՝ ասելով, որ 2004թ.-ից ինքն այլևս չի ծխում:

Օգտատերերի մի մասը հիացած էր վարչապետի այս քայլից և նշում էր, որ մենք էլ նմանվեցինք եվրոպական երկրներին, մի մասն անհանգստություն էր հայտնում նրա անվտանգության համար, իսկ ոմանք առիթը բաց չէին թողնում և բարձրացնում էին հեծանվային ճանապարհներ չունենալու խնդիրը: