Երևանը` գույների մեջ. «Yerevan Color Run»`անճանաչելի դարձած վազում են բոլորը

Երևանում այսօր անցկացվեց արդեն ավանդական դարձած «գունավոր վազքը»։ Սպորտային զվարճալի այս իրադարձությունը` «Yerevan Color Run»-ը, 4-րդ անգամ է անցկացվում Հայաստանի մայրաքաղաքում։
Sputnik

Բազմաթիվ երևանցիներ և հյուրեր` երեխաներ, պատանիներ, երիտասարդներ և ոչ այնքան, գունավոր փոշի էին շաղ տալիս միմյանց վրա և օդը, քաղաքն ու իրենց ներկում վառ գույներով ու տոնական տրամադրությամբ։ Հետո այդպես վազում էին քաղաքում։ Իսկ վազքի նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն է, հասույթն էլ օգտագործվում է բարեգործական նպատակներով։

«Yerevan Color Run»-ը Երևանում անցկացվում է 2015թ.-ից։ Նման վազքեր անցկացվում են աշխարհի շատ երկրներում` ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում և այլուր։