ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Դոնեցկում, «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով, երեք մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի թեկնածու Իգոր Հակիմզյանովն է: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել նաև կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղար Իրինա Յակինան:
«Պայթյունի վայրում փաթեթ է հայտնաբերվել, որի ներսում ամեն ինչ այրված է եղել: Երկու կին է տուժել, նրանցից մեկը ծանր աստիճանի այրվածքներ ունի»,- պատմել է նա:
Կուսակցության անդամ Գենադի Ֆոմենկոյի խոսքով՝ պայթյունի պահին շենքում mwt 50 մարդ է եղել: