Ուղևորատար Boeing–ը արտակարգ վայրէջք է կատարել ջրի վրա. տեսանյութ

Ըստ ամենայնի, ուղևորները միայն վախեցել են և որոշ քերծվածքներ ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Միկրոնեզիայի Տրուկ կղզի ուղևորվող Պապուա Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության ուղևորատար Boeing 737-800-ը արտակարգ վայրէջք է կատարել ջրի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Pacific Daily News տեղի պարբերականին։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտ։ Օդանավը վայրէջք է կատարել ջրի վրա` թռիչքուղուց մոտ 150 մետր հեռավորության վրա։

Հայտնում են, որ ինքնաթիռում 36 ուղևոր և անձնակազմի 11 անդամ է եղել։ Պաշտոնական տվյալների համաձայն, ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։