Հայաստանի փոխվարչապետը բացատրել է, թե ԱՊՀ–ն ինչպես ավելի արդյունավետ դարձնել

Մհեր Գրիգորյանը համոզված է, որ իրական տնտեսական ինտեգրացիան առանց մարդկանց, կապիտալի և տրանսպորտի տեղաշարժման ազատության լիարժեք չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ցանկացած միություն և ինտեգրացիոն միավորում  կարգավորող  իրավական սինխրոնիզացիայի կարիք ունի։ Այդ մասին «ՄԻՐ 24»–ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով ԱՊՀ շրջանակում փոխգործակցությունն ուժեղացնելու մասին հարցին, այդ թվում` ֆինանսական։

Արևմուտքին կոնկրետություն է պետք. Թրամփին «թավշով» չես գայթակղի

«Միությունները նրա համար են, որպեսզի վիրտուալ, ֆիզիկական և այլ սահմաններն առավելագույնս վերացվեն։ Դա վերաբերում է ֆինանսների, մարդկանց, տրանսպորտի և կապիտալի տեղաշարժին։ Եվ, ամենայն հավանականությամբ, ցանկացած կազմակերպություն, առավել ևս տնտեսական միություն պետք է ձգտի դրան», – նշել է նա։

Գրիգորյանը համոզված է, որ իրական տնտեսական ինտեգրացիան առանց մարդկանց, կապիտալի և տրանսպորտի ազատ տեղաշարժի լիարժեք չի լինի։

«Եթե ինչ–որ ոլորտներում հայտնվում են արգելքներ, այդ թվում` վիրտուալ, ապա տնտեսական միությունն իր արդյունավետությամբ սկսում է զիջել և ինչ–որ պահի դա կարող է դառնալ միության ռազմավարական խնդիրը», – հավելեց նա։

Մեկնաբանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի պատժամիջոցները և հարցը, թե կդիմանա՞ արդյոք ԵԱՏՄ–ն այդ պատժամիջոցներին, Գրիգորյանը նշել է, որ միությունները նրա համար են, որպեսզի դիմակայեն դժվարություններին, որոնք տեսականորեն կամ գործնականորեն կարող են առաջանալ։

Նա կարծում է, որ տնտեսական միությունները պետք է դիմակայեն և սահուն հաղթահարեն արտակարգ իրավիճակները։