«Բենֆիկայի» և «Շավիշի» մասնակցությամբ Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրի արտագնա խաղը տեղի է ունեցել նախօրեին։
Հաշիվը հաջողվեց հավասարեցնել հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ, հայ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ջանքերով։ Նա 75-րդ և 94-րդ րոպեին երկու գոլ խփեց` հավասարեցնելով խաղի հաշիվը։
Արդյունքում Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» արտագնա խաղում ոչ ոքի խաղաց «Շավիշի» հետ։
Հաջորդ խաղում «Բենֆիկան» հոկտեմբերի 7-ին կընդունի «Պորտուին», իսկ «Շավիշը» հոկտեմբերի 5-ին արտագնա խաղում կխաղա «Սանտա Կլարա» ակումբի հետ։