Պուտինը Դուշանբե է ժամանել մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին։ Ինքնաթիռից իջնելիս նրան դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Դուշանբեի քաղաքապետ Ռուստամ Էմոմալին և Տաջիկստանի մյուս չինովնիկներն ու հանրապետությունում Ռուսաստանի ներկայացուցչությունների ղեկավարները։
Բոլորի ձեռքը սեղմելով` Ռուսաստանի նախագահը ուղևորվել է կառավարական նստավայր, որտեղ արդեն հավաքվել էին ԱՊՀ երկրների առաջնորդները։
Պուտինը բարձրացել է տաղավար, որտեղ ավանդական սեղան էր գցած, սկզբում ողջունել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` ամուր գրկախառնությամբ, այնուհետև ողջունել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիեևին, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Տեսանյութում երևում է, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները ողջույնից և միմյանց ձեռք սեղմելուց հետ ինչ–որ բան են ասում իրար և ժպտում։
Ջերմ ողջույնից հետո հյուրերը նստել են շքեղ սեղանի շուրջ և շարունակել շփվել ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։
Ուրբաթ` սեպտեմբերի 28-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայացուցչական ֆորումը մեկնարկեց միջոցառմանը ժամանած պատվիրակությունների ղեկավարների համատեղ ավանդական լուսանկարով։