Հայ ինժեներների «խելացի» ակվարիումը. ձկների համար այլևս պետք չէ մտահոգվել

Անհրաժեշտ ցուցումները ստանալով` «հայկական» ակվարիումը պահպանում է ջրի ջերմաստիճանը, ցերեկային և գիշերային լուսավորությունը, ժամանակին կեր է տալիս։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայ ինժեներները «իրերի համացանցում» ևս մեկ քայլ են արել` ստեղծելով «խելացի» ակվարիում։

Անհրաժեշտ հրահանգները տալով` կարելի է ամբողջ օրն անցկացնել աշխատավայրում։ Ակվարիումն այդ ժամանակ ինքնուրույն կպահպանի ջրի անհրաժեշտ ջերմաստիճանը, իսկ անհրաժեշտ պահին ձկներին կեր կտա։ Այս ամենին տերը կկարողանա հետևել բջջային հավելվածի միջոցով։

Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում

Bluenero ստարտափն իր առաջին փորձնական մոդելն արդեն հավաքել է և ցուցադրել Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում։ Իսկ սերիական արտադրությունն ուզում են սկսել 2019 թվականի սեպտեմբերից։ Մշակողների նպատակը արտադրությունը հնարավորության սահմաններում հայկական դարձնելն է։

Indiegogo–ում նախագիծն արդեն զգալի գումար է հավաքել։ Սակայն ո՛չ քրաուդֆանդինգով, ո՛չ վենչուրային ֆոնդում, ո՛չ բիզնես–հրեշտակների մոտ անհրաժեշտ մարդկանց գտնել հնարավոր չէ։

Հայաստանում լավ ծրագրավորողներ գտնելը համեմատաբար հեշտ է, սակայն ինժեներներ գտնելը` բարդ, խոստովանում է Վահեն։ Մի քանի ինժեներ-էլեկտրոնշիկ գտել են։ Իսկ դիզայներներ գտնելու հարցում բարդություններ առաջացել են։

Հայաստանում ինտերիերի կամ պոլիգրաֆիայի դիզայներներ կան։ Սակայն ինդուստրիալ դիզայներներ` գրեթե ոչ։ Տրամաբանությունը տխուր և պարզ է. չկա ինդուստրիա, չկան նաև դիզայներներ։

Մշակողները, սակայն մտադիր են մեկ տարվա ընթացքում հավաքել անհրաժեշտ թիմը։ Քաղաքացիական դիրքորոշումն ու գործնական հաշվարկը համընկնում են։ Որակավորում ունեցող մասնագետները (թող որ նրանց թիվը դեռ փոքր է) պետք է աշխատանք ունենան։ Նրանց հետ աշխատելն ավելի հուսալի է, և նույնիսկ` էժան։

1 / 3
Bluenero ստարտափի խելացի ակվարիումը
2 / 3
Bluenero ստարտափի խելացի ակվարիումը
3 / 3
Bluenero ստարտափի խելացի ակվարիումը

«Տեղում դու ամբողջությամբ վերահսկում ես արտադրությունը` բոլոր մանրամասներով։ Իսկ եթե խոսենք արժեքի մասին, համոզվել ենք`արտադրության «աութսորսն» այդքան էլ էժան չէ, ինչպես թվում է շատերին։ Այնպես որ ուզում ենք ինքնուրույն արտադրել», – Sputnik Արմենիային պատմեց ձեռնարկության տնօրեն Վահե Թումանյանը։

Իսկապես լավ մասնագետներ են պետք։ Քանի որ ակվարիումի շուկայում «ձկները» «կծում են» և սխալը չեն ների։

Նորություն «Կալաշնիկովից». կոնցեռնը ներկայացրել է նոր մարտական ռոբոտ

«Նրանք լուրջ փորձ և բարձրակարգ մասնագետներ ունեն։ Սակայն նրանց ակվարիումները հիմնականում «զարգացածների» համար է նախատեսված։ Այնտեղ տասնյակ կարգավորումներ կան։ Ձկների տարբեր տեսակների համար` կերի տարբեր պարբերականություն, ջերմաստիճան և ջրի աղիություն է սահմանված, եթե ձկները ծովային են։ Իսկ մեր օգտատերը մարդ է, որը սիրում է նայել ձկներին, սակայն նման նրբությունների չի տիրապետում, բացի այդ ամեն առավոտ շտապում է աշխատանքի։ Ակվարիումում ջրի, կերի և LED–լուսավորության կարգավորման հիմնական հրահանգների հավաքածու կլինի։ Իսկ նրբությունների մեջ պետք է խորանալ ինքնուրույն», – ասում է Թումանյանը։

Քրաուդֆանդինգում ընկերությունը ուզում է ոչ թե գումարով, այլ պատրաստի ապրանքով վճարել։ Այսինքն`ներդրողները ավտոմատ կերպով սպառող կդառնան։ Իսկ Արևմուտքում նրանց պաշտպանությունը մի քանի անգամ բարձր կլինի։ Այդ պատճառով առաջիկա տարում ստիպված կլինեն ակվարիումից հեռացնել «ստորջրյա խութերը»։