Ամերիկյան համալսարանի ուսանողների վեճն ավարտվել է ծեծկռտուքով

Երևանում սովորող ուսանողն աչքի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 27-ին աչքի շրջանի վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 19-ամյա բնակիչ Արամ Նազարյանը։

Բաղդադում սպանել են գեղեցկության մրցույթի հաղթողին. նա միլիոնավոր բաժանորդներ ուներ

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, երիտասարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ամերիկյան համալսարանի բակում, նույն համալսարանի 3 ուսանողների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նա ասել է, որ իրեն մի քանի անգամ հարվածել են ոտքերով և ձեռքերով։

Կայքի տեղեկություններով՝ Արամ Նազարյանը նույնպես սովորում է Ամերիկյան համալասարանի 2-րդ կուրսում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալ ուսանողներին հայտնաբերելու ուղղությամբ։