Արտակարգ դեպք Երևանում. 16-ամյա ուսանողուհին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ է մնացել

Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի ուսանողուհու կյանքի համար պայքարում են բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիևյան կամրջից նետվել է և ողջ է մնացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը եղել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին։

Ամերիկյան համալսարանի ուսանողների վեճն ավարտվել է ծեծկռտուքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա և նետվել է կամրջից:

Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 15 հերթապահ խմբի ուղեկցությամբ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է, սովորում է Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսում։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: