Անհատ ձեռներեցը թաքցրել է շրջանառությունն ու խուսափել հարկերից

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik.    Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է շուրջ 100 մլն դրամի 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք:

Նոր ազատ գոտի Հայաստանում. կրիպտոարժույթ ձեռք կբերեն, բայց չեն լվանա

Այն պահեստավորել է և ամբողջությամբ օտարել առանց որևէ ձևակերպման: Արդյունքում, շուրջ 116 մլն դրամի իրացման շրջանառությունը թաքցնելով, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Ինչպես հայտնում է ՊԵԿ  լրատվական ծառայությունը՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն։