Գլխով թոնրի մեջ. YouTube–ում հայտնի ալիքը գովազդել է Հայաստանը. տեսանյութ

YouTube–ում ամենահայտնի ճանաչողական ալիքներից մեկը` «Great Big Story»–ն, պատմել է, թե ինչով է զբաղվում վրացի Դավիթ Սխիրտլաձեն Հայաստանում։
Sputnik

«Great Big Story» հայտնի ճանաչողական ալիքը գովազդել է Հայաստանը և վրացի հացթուխ Դավիթ Սխիրտլաձեին։

Տեսանյութում «Great Big Story»-ն պատմում է Սխիրտլաձեի պատմությունը, որը վրացական պուրի է թխում Հայաստանում։

Նա պատմում է, որ հաց թխելու 16 տարվա փորձ ունի։ Մի օր որոշել է տեղափոխվել Ապարան և սկսել է հաց թխել հայկական թոնրում։

Այստեղի խոհարարները հայտնի են իրենց վիրտուոզ աշխատանքով։ Նրանք շատ համեղ հաց են թխում` ակրոբատիկ շարժումներ անելով և զարմացնելով այցելուներին։