Երիտասարդ ինդոնեզացին 49 օր շարունակ մնացել է բաց օվկիանոսի վրա։ Նա աշխատում էր ափամերձ տարածքում։ Հանկարծակի դուրս եկած ուժեղ քամին քշել է նրան դեպի բաց օվկիանոս։
Սովից ու ծարավից փրկվելու համար, երիտասարդը ծովի ջուրն էր խմել ու ձուկ որսացել։ Ձկնորսը լույս էր վառում, որպեսզի նավերը նկատեին իրեն, բայց նրանք կանգ չէին առնում։
Նրա SOS կանչին արձագանքել է Arpeggio նավն ու փրկել ձկնորսին։