Տատիկի բաղադրատոմս և բուռն երևակայություն. զբոսաշրջիկները տոլմա են փաթաթում Դիլիջանում

Հայկական ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսերը Վարդա Ավետիսյանի բուռն երևակայության շնորհիվ վերածվել են ճաշացանկի, որը պաշտում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ զբոսաշրջիկները։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկնել է Դիլիջան և մանրամասներ իմացել։
Sputnik

Ասում են` ռեստորանային բիզնեսը դյութում է ցանկացած մեկին, ով թեկուզ մեկ անգամ տեսնում է այդ աշխարհի «կուլիսները»։ Վարդա Ավետիսյանը սկսել է ռեստորաններում աշխատել ոչ թե հետաքրքրությունից դրդված, այլ գումար վաստակելու նպատակով։ Եղել է մատուցող, հավաքարար, ադմինիստրատոր։ 19 տարեկանում հարազատ Երևանից մեկնել է ԱՄՆ սովորելու և հենց այդպես է ապրելու փող վաստակել։ Սակայն ռեստորանային «տենդը» չի անցել, և նա սկսել է երազել սեփական ռեստորանը բացելու և հոգեբանի մասնագիտությունը մոռանալու մասին։

Основательница ресторана "Кчуч" в Дилижане Варда Аветисян

«Կարիերայի աստիճաններով բարձրանալու ճանապարհին մենեջեր դարձա Չիկագոյի ռեստորանում, կարողացա փող հավաքել տուն գնելու, երեխաներիս բարեկեցիկ կյանքի համար։ Շատ դժվար էր քրտնաջան աշխատանքով վաստակածը թողնել և վերադառնալ Հայաստան, բայց դա հոգու կանչ էր», — ժպիտով պատմում է Վարդան։

Սկզբում եկել է Երևան, հետո` տեղափոխվել Դիլիջան։ Ասում է` Դիլիջանում հաստատվելը կապված է եղել քաղաքում երկու էլիտար ուսումնական հաստատությունների առկայության հետ` «Այբ» դպրոցի և UWC միջազգային դպրոցի։ Ստացվում է, որ երեխաները լավ կրթություն են ստանում, հիմա կարելի է զբաղվել երազանքները կյանքի կոչելով։

Ресторан "Кчуч" в Дилижане

«Ինձ մանկուց հետաքրքրել են փուռն ու թոնիրը։ Տավուշի մարզում թոնիրներն այդքան տարածված չեն եղել, փոխարենը բոլոր տներում փուռ է եղել։ Ավելի քան կես դար այդ վառարանները չեն օգտագործում, բաղադրատոմսերը սկսում են մոռացվել։ Դրա համար ես քրոջս և մի քանի ծանոթների հետ գինի ու քաղցրավենիք վերցրի, և մենք սկսեցինք այցելել Շամշադինի, Իջևանի, Տավուշի գյուղերի բնակիչներին։ Գրի առանք այն բոլոր ճաշատեսակների բաղադրատոմսերը, որոնք պատրաստվում են փռում։ Հիմնականում, իհարկե, խոսում էին ընտանիքների տատիկները», — պատմում է Վարդան։

Երբ ձևավորվել է ապագա ռեստորանի հստակ հայեցակարգը, այսինքն տեղը, որտեղ ճաշատեսակները պատրաստվելու են բացառապես ավանդական փռում, ծնվել է նաև բիզնես պլանը։ Վարդան օրեր շարունակ տանջվել է յուրաքանչյուր ճաշատեսակի վրա։ Տատիկների բաղադրատոմսերին ավելացրել է իր խոհարարական երևակայությունում ծնված դետալները։

«Ինձ թվում էր` որոշ ճաշատեսակներ այդպես էլ կմնան ճաշացանկի թղթի վրա, ոչ ոք չի համարձակվի պատվիրել դրանք։ Օրինակ` գառան միս` մեղրով և սալորաչրով։ Կամ պասուց տոլմա` ձավարով և չորացրած լոլիկով։ Բայց, բարեբախտաբար, ես սխալվեցի», — խոստովանում է Վարդան։

1 / 5
Դիլիջանում գտնվող ռեստորանում
2 / 5
Դիլիջանում գտնվող ռեստորանում
3 / 5
Դիլիջանում գտնվող ռեստորանում
4 / 5
Դիլիջանում գտնվող ռեստորանում
5 / 5
Դիլիջանում գտնվող ռեստորանում

Ընկերներն ու ծանոթները ծաղրել են, ասել են, որ Դիլիջանում ռեստորան չի աշխատի, ավելի լավ է` խորովածանոց բացի։ Բայց Վարդայի ռեստորանը գրեթե միանգամից հաջողություն է գրանցել։ Այստեղ գալիս են թե՛ տեղի բնակիչները, թե՛ հյուրերը` Հայաստանի բոլոր անկյուններից, թե՛ զբոսաշրջիկները։

Ռեստորան եկած զբոսաշրջիկներին առաջարկում են ստանձնել հայ խոհարարի դերը։ Նրանք կարող են համեմատաբար հեշտ ճաշատեսակներ պատրաստել, օրինակ` տոլմա։ Քանի որ արտասահմանցիները հետո ստիպված են ուտել իրենց պատրաստածը, նրանք շատ լուրջ են մոտենում այդ գործին։

Сестра основательницы ресторана "Кчуч" в Дилижане Ася Аветисян