ՀՀԿ–ն նիստ է գումարել

ՀՀԿ–ն այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ է հրավիրել։ Նիստի օրակարգը չի հրապարակվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ կգումարի։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ–ն շնորհավորեց Հայկ Մարությանին. կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Կուսակցության գործադիր մարմնի նիստերը միշտ վարում է կուսակցության նախագահը»,– ասաց նա։

Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված հարցերին`Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա։

ՀՀԿ ԳՄ նիստը նախանշված է 19:00-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում։