Միլիոնատեր Օհանյանը շնորհավորել է աղանդավոր կնոջը

Հանրահայտ միլիոնատերն իր բաժանորդներին հերթական անգամ զարմացրել է սրտառուչ գրառմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հերթական անակնկալն է մատուցել աշխարհահռչակ կնոջը` Սերենա Ուիլյամսը։

Նա Instagram լուսանկար է հրապարակել, որում կնոջ հետ զվարճանում են կարաոկեում։

«Շնորհավորում եմ իմ սիրելի կարաոկե-ընկերակցին, թեև մեզ հազարավոր մղոններ են բաժանում։ Մենք կարող ենք լեգենդար երգիչներ լինել։ Սա ևս մի մանրուք է, որը ստիպում է ամեն օր մի փոքր ավելի շատ սիրել քեզ»- գրել է Օհանյանը` շնորհավորելով կնոջ ծննդյան օրը։

Նրա գրառումը ոգեշնչել է 54 հազար բաժանորդի, որոնք սեղմել են «հավանության» կոճակը։

Շատերը միացել են շնորհավորանքին։

Նշենք, որ Սերենան երբեք չի նշում իր ծննդյան օրը, որովհետև նա «Եհովայի վկա» է։

Տիկնոջ համար Ալեքսիս Օհանյանի հաճելի անակնկալը հուզել է երկրպագուներին

Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին. Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։

Երեխայի ծնվելուց հետո նա վերադարձել է թենիս։