Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս տղամարդը անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են 40–ամյա տղամարդու կենսաբանական մահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։

Լոռիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են տուժել

Դեպքի վայր են ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը,Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։