Քննությունը պահանջել է կալանքից ազատել հորը սպանած Խաչատուրյան քույրերին

Քննչական կոմիտեն խափանման միջոցը տնային կալանքով փոխելու միջնորդություն է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Քննությունը պահանջում է կալանքից ազատել Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են հորը սպանելու համար։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Փաստաբանների ակնկալիքներն արդարացա՞ն․ հոգեբույժները ախտորոշել են Խաչատուրյան քույրերին

Քննչական կոմիտեի աշխատակիցները Բասմանյան դատարան են ներկայացրել մեղադրյալներ Խաչատուրյանների խափանման միջոցը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը որոշակի գործողությունների արգելքով փոխելու միջնորդությունը։

«ՔԿ-ում կարծում են, որ խափանման միջոցը պետք է փոխվի որոշակի գործողությունների արգելքով մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը»,-նշել է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան։ Որոշակի գործողությունների արգելքը տնային կալանք է ենթադրում, որը սակայն ավելի մեղմ խափանման միջոց է համարվում։

Դատարանում միջնորդությունն ուսումնասիրելու օրն ու ժամը խոստացել են հայտնել ավելի ուշ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։