Թութակը որոշել է ստանձնել քոթոթի մոր դերը և համացանցի աստղ է դարձել. տեսանյութ

Թութակը լիովին հանձնել է մայրության կամ հայրության թեստը։
Sputnik

Հուզիչ տեսարանը տեսանկարել է ճապոնական Ուրայասու քաղաքի բնակիչներից մեկը։

Տեսանյութում երևում է, թե քոթոթն ու թութակը ինչպես են պառկել կողք կողքի, շնիկը երջանկությունից լեզուն դուրս է գցել, իսկ թութակն աչքի պոչով նայում է տիրոջը։ Տեսանյութի վերջում թռչունը լիովին մտնում է դերի մեջ և, չգիտես ինչու, որոշում է սատկած ձևանալ։

Այս տեսանյութն արդեն հիթ է դարձել աշխարհի մի շարք երկրներում։ Դիտեք նաև դուք։