«Փաշինյանական տեխնոլոգիա» և երկաթե լեդի. ինչո՞վ էին գրավում քաղաքական ուժերը ընտրողներին

PR–ի ոլորտի փորձագետները կարծում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերն ավելի շատ տեխնոլոգիաներ կկիրառեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Մի քանի օր առաջ Երևանում ավագանու ընտրություն անցկացվեց։ Տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ նախընտրական արշավի ժամանակ քաղաքական ուժերն ակտիվորեն կիրառեցին PR տեխնոլոգիաները։

Sputnik Արմենիան զրուցել է հանրային կապերի փորձագետների հետ և պարզաբանել, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել քարոզարշավի ժամանակ։

Агитационный баннер партии "Наследие" в ереванском метро

PR փորձագետ Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ հաշվի առնելով այն կարճ ժամկետները, որոնցում քաղաքական ուժերը պետք է տեղավորվեին, ստիպված առավելագույն ջանք էր գործադրվել՝ ընտրողների ուշադրությունը գրավելու և լայն զանգվածներին իրենց հիմնական ասելիքը հասցնելու համար։

Նախընտրական արշավի ընթացքում հակառակորդները «սև PR»–ի չէին դիմել, բայց կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառվել են` վարկաբեկող տեսագրությունների և ապատեղեկատվության տեսքով։

«Այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ երկար տարիների դադարից հետո հանրային բանավեճի ձևաչափին վերադառնալու փորձ արվեց։ Սակայն այն տապալվեց վատ համակարգման պատճառով. քաղաքական ընդդիմախոսներին չհաջողվեց գրագետ ձևով օգտագործել եթերը սեփական ուժեղ կողմերը ցուցադրելու համար», – ընդգծեց նա։

Агитационный баннер партии АРФД в ереванском метро

«Իմ քայլը» դաշինքը, մեծամասամբ, դասական սխեմայով գնաց` ժամանակ առ ժամանակ զանգվածային միջոցառումներ կազմակերպելով։ Նորություն էր այն, որ դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը պատկերավոր ներկայացրեց իր ծրագիրը սլայդ շոուի, հետաքրքիր պաստառների և տեսահոլովակների ձևով։ Քաղաքական ուժն ակտիվորեն կիրառեց «հասարակական կարծիքի առաջնորդի»՝ ՀԿԱ տեխնոլոգիան։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական արշավին, մասնավորապես, փոխում էր հասարակական տրամադրությունները և օգնեց ստանալ հաղթական 80%–ը»,– նշեց փորձագետը։

Ինչով է սպառնում Փաշինյանին և նրա թիմին Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը

Չի կարելի ուշադրություն չդարձնել նաև Մարությանի` մեծ աղմուկ հանած հայտարարությանն այն մասին, որ հասարակությունը «սևերի և սպիտակների» է բաժանված։ «Հավանաբար հատուկ էր արված` հասարակության և լրագրողների ուշադրությունը ծրագրային դրույթներից շեղելու համար»,– կարծում է Ավետիսյանը։

«Լույս» դաշինքն ու քաղաքապետի  թեկնածու Արտակ Զեյնալյանը ուրիշ մարտավարություն էին ընտրել, նրանք գնացել էին ավելի ջերմ ընկերական մթնոլորտ ստեղծելու ճանապարհով` պատմելով իրենց ծրագրի մասին փաբում՝ մեկ գավաթ գարեջրի շուրջ։

«ԲՀԿ–ն էլ փորձում էր հաղթելու իր շանսերն ավելացնել ներդրումներ ներգրավելու վրա շեշտը դնելով»,– նշեց նա։

Նախընտրական արշավի ընթացքի վերաբերյալ փորձագետը մեկ այլ հետաքրքիր դիտարկում էլ ունի. ամենաերևացող և կարևոր տեղերում տեղադրված էին «Իմ քայլը» դաշինքի պաստառները, մետրոյում տեղ–տեղ կարելի էր տեսնել ԲՀԿ–ի, «Լույս» դաշինքի և «Երկիր ծիրանիի» պաստառները։ Մյուսներն ավելի համեստ էին ներկայացված։

Ավետիսյանը կարծում է, որ բոլոր ուժերը փորձում էին իրենց «ֆիշկան» գտնել, բայց սեղմ ժամկետների պատճառով լուրջ և խորը մտածված գաղափարներ այդպես էլ չծնվեցին։

«Մի ակնհայտ և հետաքրքիր խորհրդանիշ կար` հաղթանակած ձեռքերը վեր բարձրացրած Փաշինյանի և Մարությանի պատկերով պաստառը։ Ընտրությունների հավանական արդյունքի ինքնատիպ ակնարկ էր», – ասաց փորձագետը։

Агитационный баннер блока "Мой шаг" на улицах Еревана

PR ոլորտի մասնագետ Հայկ Կիրակոսյանն իր հերթին կարծում է, որ նոր տեխնոլոգիաներ որպես այդպիսին գրեթե չեն կիրառվել, սակայն աչքի էր ընկնում սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը։

«Նախընտրական արշավը բավական քաղաքակիրթ անցավ, սակայն առանց «սև» տեխնոլոգիաների գործը գլուխ չեկավ։ Համացանցում, մասնավորապես, լուսանկարներ տարածվեցին, որոնց վրա երևում էր, որ քաղաքական մի ուժի պաստառը կպցնում են մյուսի պաստառի վրա։ Սա արվում էր երկրորդին վարկաբեկելու նպատակով», – ընդգծեց նա։

Փաշինյանի հաղթանակն ու դիլեման. պահպանել ոչ միայն իշխանությունը, այլ նաև հեղափոխությունը

Պաստառները, ըստ նրա, տարբերվում էին և բազմազան էին։ Նա լավ քայլ է համարում նաև մեծ և փոքր պաստառները միմյանց կողքին փակցնելը, սա դրական կոնտրաստ էր ստեղծում և ուշադրություն գրավում։

«Իմ քայլը» դաշինքը նվազագույն գունային գամա էր օգտագործել. սև և սպիտակ ֆոնին ընտրության կարմիր նշանը հատկապես կոնտրաստային էր նայվում և աչքի ընկնում։ «Լույսը» նախապատվությունը տվել էր բաց մանուշակագույնին և «Կասկադ» ճարտարապետական համալիրի պատկերին, ինչը շատ լավ էր նայվում, կարծում է Կիրակոսյանը։

Փորձագետը նշել է, որ կին թեկնածուները «երկաթյա կնոջ» իմիջ էին փորձել ստեղծել և իրենց բավական առնական էին պահում։ Նրանք նույնպես փորձում էին մրցակիցներին բանավեճերի մեջ ներգրավել և «ոչնչացնել» նրանց։ Որոշ ուժեր տարբեր արտահայտություններ էին մտածել վանկարկելու համար, ինչպես նաև ֆոտոսեսիաներ էին արել՝ ավելի մեծ ուշադրություն գրավելու և այսպես կոչված թիմային ոգի ստեղծելու համար։

Агитационный баннер партии "Процветающая Армения" в ереванском метро

«Այս ընտրությունները լավ մարզում էին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այդ ընտրություններին ընտրական տեխնոլոգիաների «փունջն» ավելի հարուստ ու բազմազան կլինի», – կարծում է նա։

Агитационная листовка блока "Ереванское общество" на улицах Еревана

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։