Նոր մոտեցում դիվանագիտական հարաբերություններին. Արմեն Սարգսյանը Վիվալդի է նվագում

Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը Սոֆիայի AGBU կամերային նվագախմբի հետ հանդես է եկել ելույթով։ Տեսանյութում վայելեք դիվանագիտական առաքելություն իրականացնող մարդու համերգային ծրագիրը։
Sputnik

Օրերս Սոֆիայում կամերային նվագախումբը հանդես էր եկել համերգով։ Դիրիժորը Անգել Սթանկովն է։

Նվագախումբը ներկայացրել է Վիվալդիի կոնցերտը 2 ջութակի համար։ Մենակատարներից մեկը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է։

Համերգը նվիրված էր Բեդրոս Փափազյանին, ով մահացել է այս ամառ, 72 տարեկան հասակում։