Հայաստանի նախագահը փոխում է դեսպաններին

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել և որոշ արտասահմանյան երկրներից հետ է կանչել ՀՀ դեսպաններին ու նրանց փոխարեն նոր դիվանագետներ է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով Գեղամ Ղարիբջանյանին հետ է կանչել` Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ Մանվել Բադեյանին` Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոններից։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Թրամփը որոշել է փոխել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթում այդ պաշտոնում Մանվել Բադեյանին այսուհետ կփոխարինի Սարմեն Բաղդասարյանը։

Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 25-ին

67-ամյա Գեղամ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպան էր նշանակվել 2012թ-ին։ Մինչ այդ դիվանագիտական առաքելություն է իրականացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, Կատարում։ Եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

61-ամյա Մանվել Բադեյանը Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2016թ-ին։ Բադեյանը 1999թ-ից ԱԺ պատգամավոր էր։ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն է։